Եբրայեցիներին 1:5-9
Եբրայեցիներին 1:5-9 ՆՎԱԱ
Որովհետև հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց. «Դու ես իմ Որդին, ես այսօր ծնեցի քեզ» ։ Եվ դարձյալ. «Ես նրան Հայր կլինեմ, ու նա ինձ Որդի կլինի» ։ Եվ դարձյալ, երբ անդրանիկին աշխարհ է մտցնում, ասում է. « Եվ թող նրան երկրպագեն Աստծու բոլոր հրեշտակները» )։ Բայց հրեշտակների մասին ասում է. «Նա, որ իր հրեշտակներին հոգիներ դարձրեց ու իր ծառաներին՝ կրակի բոց» ։ Սակայն Որդուն ասում է. «Քո գահը, Աստվա՛ծ, հավիտյանս հավիտենից է. քո թագավորության գավազանն արդարության գավազան է։ Արդարությունը սիրեցիր և անօրենությունն ատեցիր. դրա համար, Աստվա՛ծ, քո Աստվածը քեզ օծեց ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին» ։


