«Այսպես է ասում Զորքերի Տերը. “Հիմա քահանաներից օրենքի վերաբերյալ ուսուցո՛ւմ խնդրիր՝ ասելով. "Եթե մի մարդ սրբացված միս տանի իր հանդերձի քղանցքում և քղանցքով դիպչի հացի կամ ապուրի, գինու կամ յուղի կամ որևէ կերակուրի, մի՞թե դրանք սուրբ կդառնան"”»։ Քահանաները պատասխանեցին և ասացին՝ ոչ։ Եվ Անգեն ասաց. «Եթե այս ամեն բաներին դիպչեր նա, ով անմաքուր էր՝ դիպչելով դիակի, դրանք անմաքուր կլինեի՞ն»։ Եվ քահանաները պատասխանեցին և ասացին. «Անմաքուր կլինեին»։ Եվ Անգեն պատասխանեց ու ասաց. «Նույնպես է այս ժողովուրդը, և այսպես է այս ազգն իմ առաջ,- ասում է Տերը,- և այսպես են նրանց ձեռքի բոլոր գործերը, և ինչ որ մատուցեն այնտեղ, անմաքուր է»։
Կարդալ ԱՆԳԵ 2
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԱՆԳԵ 2:11-14
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր