Այն ժամանակ Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսու քահանայապետը և ժողովրդի ամբողջ մնացորդը հնազանդվեցին Տիրոջ՝ իրենց Աստծու ձայնին և Անգե մարգարեի խոսքերին, որովհետև Տերը՝ իրենց Աստվածն էր նրան ուղարկել։ Եվ ժողովուրդը վախեցավ Տիրոջից։ Եվ Տիրոջ պատգամաբեր Անգեն Տիրոջ պատգամները հաղորդեց ժողովրդին՝ ասելով. «Տերն ասում է. “Ես ձեզ հետ եմ”»։ Եվ Տերն արթնացրեց Սաղաթիելի որդի Զորաբաբելի հոգին և Հովսեդեկի որդի Հեսու քահանայապետի հոգին և ժողովրդի ամբողջ մնացորդի հոգին, ու գնացին ու աշխատեցին իրենց Աստծու՝ Զորքերի Տիրոջ Տան վրա վեցերորդ ամսի քսանչորսին՝ Դարեհ թագավորի երկրորդ տարում։
Կարդալ ԱՆԳԵ 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԱՆԳԵ 1:12-15
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր