Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին և ասաց նրանց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրը։ Ձեր ահն ու ձեր երկյուղը թող լինի երկրի բոլոր գազանների և երկնքի բոլոր թռչունների վրա, երկրի վրա բոլոր շարժվողների և ծովի բոլոր ձկների վրա. դրանք ձեր ձեռքն են տրվել։ Շարժվող ամեն կենդանի թող կերակուր լինի ձեզ համար. բանջարի ու խոտի պես բոլորը ձեզ տվեցի։ Միայն միսը իր կյանքով, այսինքն՝ իր արյունով չուտեք։ Եվ ձեր արյունն էլ ձեր կյանքի համար կպահանջեմ, ամեն կենդանուց կպահանջեմ, ամեն մարդուց, իր ընկերոջից մարդու կյանքը կպահանջեմ։ Ով որ մարդու արյուն թափի, նրա արյունը մարդու կողմից կթափվի. որովհետև Աստծու պատկերով ստեղծեց մարդուն։ Իսկ դուք աճեցե՛ք ու շատացե՛ք, բազմացե՛ք երկրի վրա և շատացե՛ք նրանում»։
Կարդալ ԾՆՆԴՈՑ 9
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԾՆՆԴՈՑ 9:1-7
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր