ԾՆՆԴՈՑ 5

5
Ադամի սերունդը
(Ա Մն. 1.1-4)
1Այս է Ադամի սերունդների գիրքը։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց մարդուն, Աստծու պատկերով արեց նրան։ 2Արու և էգ ստեղծեց նրանց, օրհնեց նրանց և նրանց անունը Ադամ#5.2 Եբր. նշանակում է մարդ։ դրեց նրանց ստեղծվելու օրը։ 3Երբ Ադամը հարյուր երեսուն տարեկան էր, իր նմանությամբ, իր պատկերի պես մի որդի ծնեց և նրա անունը դրեց Սեթ։ 4Սեթի ծնվելուց հետո Ադամի օրերը ութ հարյուր տարի եղան, և տղաներ ու աղջիկներ ծնեց։ 5Ադամի բոլոր օրերը ինը հարյուր երեսուն տարի եղան, և նա մեռավ։
6Երբ Սեթը հարյուր հինգ տարեկան էր, ծնեց Ենոսին։ 7Ենոսի ծնվելուց հետո Սեթը ութ հարյուր յոթ տարի ապրեց և ծնեց տղաներ ու աղջիկներ։ 8Սեթի բոլոր օրերը ինը հարյուր տասներկու տարի եղան, և նա մեռավ։ 9Երբ Ենոսը իննսուն տարեկան էր, ծնեց Կայնանին։ 10Կայնանի ծնվելուց հետո Ենոսն ապրեց ութ հարյուր տասնհինգ տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ 11Ենոսի բոլոր օրերը ինը հարյուր հինգ տարի եղան, և նա մեռավ։
12Երբ Կայնանը յոթանասուն տարեկան էր, ծնեց Մաղաղիելին։ 13Մաղաղիելի ծնվելուց հետո Կայնանն ապրեց ութ հարյուր քառասուն տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ 14Կայնանի բոլոր օրերը ինը հարյուր տասը տարի եղան, և նա մեռավ։
15Երբ Մաղաղիելը վաթսունհինգ տարեկան էր, ծնեց Հարեդին։ 16Հարեդի ծնվելուց հետո Մաղաղիելն ապրեց ութ հարյուր երեսուն տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ 17Մաղաղիելի բոլոր օրերը ութ հարյուր իննսունհինգ տարի եղան, և նա մեռավ։ 18Երբ Հարեդը հարյուր վաթսուներկու տարեկան էր, ծնեց Ենոքին։ 19Ենոքի ծնվելուց հետո Հարեդն ապրեց ութ հարյուր տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ 20Հարեդի բոլոր օրերը ինը հարյուր վաթսուներկու տարի եղան, և նա մեռավ։
21Երբ Ենոքը վաթսունհինգ տարեկան էր, ծնեց Մաթուսաղային։ 22Ենոքը Մաթուսաղայի ծնվելուց հետո Աստծու առաջ քայլեց և ծնեց տղաներ ու աղջիկներ։ 23Ենոքի բոլոր օրերը երեք հարյուր վաթսունհինգ տարի եղան։ 24Ենոքն Աստծու առաջ քայլեց և չէր գտնվում, որովհետև Աստված նրան վերցրեց։
25Երբ Մաթուսաղան հարյուր ութսունյոթ տարեկան էր, ծնեց Ղամեքին։ 26Ղամեքի ծնվելուց հետո Մաթուսաղան ապրեց յոթ հարյուր ութսուներկու տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ 27Մաթուսաղայի բոլոր օրերը ինը հարյուր վաթսունինը տարի եղան, և նա մեռավ։ 28Երբ Ղամեքը հարյուր ութսուներկու տարեկան էր, ծնեց մի որդի 29և նրա անունը Նոյ#5.29 Հանգստություն։ դրեց՝ ասելով. «Սա մեզ կհանգստացնի մեր գործերից ու մեր ձեռքերի աշխատանքից այն երկրի պատճառով, որ Տերն անիծեց»։ 30Նոյի ծնվելուց հետո Ղամեքն ապրեց հինգ հարյուր իննսունհինգ տարի և ծնեց տղաներ ու աղջիկներ։ 31Ղամեքի բոլոր օրերը յոթ հարյուր յոթանասունյոթ տարի եղան, և նա մեռավ։ 32Նոյը հինգ հարյուր տարեկան եղավ և ծնեց Սեմին, Քամին ու Հաբեթին։

Արդեն Ընտրված.

ԾՆՆԴՈՑ 5: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում