ԾՆՆԴՈՑ 46:26-34

ԾՆՆԴՈՑ 46:26-34 ՆՎԱԱ

Հակոբի հետ Եգիպտոս եկած բոլոր մարդիկ, որոնք նրա երանքից էին դուրս եկել, բացի Հակոբի որդիների կանանցից, բոլորը վաթսունվեց հոգի էին։ Հովսեփի որդիները, որոնք Եգիպտոսում ծնվեցին նրա համար, երկու հոգի էին։ Հակոբի տան բոլոր հոգիները, որոնք Եգիպտոս գնացին, յոթանասունն էին։ Հակոբն իրենից առաջ Հուդային ուղարկեց Հովսեփի մոտ, որպեսզի Գեսեմը ցույց տա նրան, և նրանք եկան Գեսեմի երկիրը։ Հովսեփը պատրաստեց իր կառքը և ելավ գնաց Գեսեմ՝ դիմավորելու իր հորը՝ Իսրայելին։ Երբ որ հայրը երևաց, նրա վզովն ընկավ և երկար լաց եղավ՝ նրա վզին փարված։ Իսրայելն ասաց Հովսեփին. «Հիմա թող մեռնեմ քո երեսը տեսնելուց հետո, որովհետև կենդանի ես դեռ»։ Հովսեփն ասաց իր եղբայրներին և իր հոր ընտանիքին. «Գնամ հայտնեմ փարավոնին և ասեմ նրան. “Իմ եղբայրներն ու իմ հոր ընտանիքը, որ Քանանի երկրում էին, եկել են ինձ մոտ։ Այդ մարդիկ հովիվներ են, որովհետև խաշնարած են, և իրենց հոտերը, արջառները և իրենց ողջ ունեցվածքը բերել են”։ Եթե փարավոնը կանչի ձեզ և ասի, թե՝ “Ի՞նչ է ձեր արհեստը”, ասացե՛ք. “Մենք՝ քո ծառաները, մեր մանկությունից մինչև հիմա խաշնարածներ ենք, մենք էլ, մեր հայրն էլ”, որպեսզի բնակվեք Գեսեմի երկրում, որովհետև ամեն հովիվ եգիպտացիների աչքին գարշելի է»։