Իսրայելն իր ամբողջ ունեցվածքով ճանապարհ ընկավ։ Նա եկավ Բերսաբեե և զոհեր մատուցեց իր հոր՝ Իսահակի Աստծուն։ Գիշերային տեսիլքում Աստված խոսեց Իսրայելի հետ և ասաց. «Հակո՛բ, Հակո՛բ»։ Նա ասաց. «Ահա ես այստեղ եմ»։ Աստված ասաց. «Ես եմ Աստվածը, քո հոր Աստվածը, մի՛ վախեցիր Եգիպտոս իջնելուց, որովհետև ես այնտեղ մեծ ազգ եմ դարձնելու քեզ։ Ես քեզ հետ կիջնեմ Եգիպտոս, նաև անպատճառ կհանեմ այնտեղից, և Հովսեփն իր ձեռքով կփակի քո աչքերը»։ Հակոբը դուրս ելավ Բերսաբեեից։ Իսրայելի որդիներն իրենց հայր Հակոբին, իրենց երեխաներին և իրենց կանանց տարան այն կառքերով, որ փարավոնն ուղարկել էր նրանց տանելու համար։ Եվ վերցրին իրենց անասունները և իրենց ունեցվածքը, որ ստացել էին Քանանի երկրում։ Հակոբը և իր ամբողջ սերունդն իր հետ եկան Եգիպտոս. իր որդիներին ու որդիների որդիներին իր հետ և իր աղջիկներին ու իր որդիների աղջիկներին, իր ամբողջ սերունդն իր հետ բերեց Եգիպտոս։
Կարդալ ԾՆՆԴՈՑ 46
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԾՆՆԴՈՑ 46:1-7
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր