ԾՆՆԴՈՑ 45:16-20

ԾՆՆԴՈՑ 45:16-20 ՆՎԱԱ

Եվ այս լուրը փարավոնի տանը լսվեց, թե եկել են Հովսեփի եղբայրները. դա հաճելի եղավ փարավոնին և նրա ծառաներին։ Փարավոնն ասաց Հովսեփին. «Ասա՛ քո եղբայրներին. “Այսպե՛ս արեք. բեռնե՛ք ձեր անասունները և գնացե՛ք Քանանի երկիրը։ Վերցրե՛ք ձեր հորն ու ձեր ընտանիքները և եկե՛ք ինձ մոտ։ Ես ձեզ կտամ Եգիպտոսի ամենալավ հողը, և դուք կվայելեք երկրի լիությունը”։ Դու այսպիսի հրաման ունես. “Այսպե՛ս արեք. Եգիպտոսի երկրից կառքե՛ր առեք ձեր երեխաների և ձեր կանանց համար, վերցրե՛ք ձեր հորն ու եկե՛ք։ Ձեր աչքը ձեր կարասիների վրա թող չմնա, որովհետև Եգիպտոսի երկրի ամբողջ բարիքը ձերն է”»։