ԾՆՆԴՈՑ 42:1-8

ԾՆՆԴՈՑ 42:1-8 ՆՎԱԱ

Հակոբը տեսավ, որ Եգիպտոսում ցորեն կա, և ասաց իր որդիներին. «Ինչո՞ւ եք իրար նայում»։ Եվ ասաց. «Լսել եմ, որ Եգիպտոսում ցորեն կա. իջե՛ք այնտեղ և մեզ համար գնե՛ք այնտեղից, որպեսզի ողջ մնանք և չմեռնենք»։ Հովսեփի տասը եղբայրներն իջան Եգիպտոս՝ ցորեն գնելու։ Բայց Հակոբը Հովսեփի եղբայր Բենիամինին չուղարկեց նրանց հետ, որովհետև ասում էր. «Միգուցե փորձանք պատահի նրան»։ Իսրայելի որդիները եկան ցորեն գնելու այնտեղ գնացողների հետ, որովհետև Քանանի երկրում սով կար։ Հովսեփը այդ երկրի իշխանն էր. ինքն էր ցորեն վաճառում երկրի ամբողջ ժողովրդին։ Հովսեփի եղբայրները եկան և խոնարհություն արեցին նրան՝ իրենց երեսներն իջեցնելով մինչև գետին։ Հենց որ Հովսեփը տեսավ իր եղբայրներին, ճանաչեց նրանց, բայց իրեն չճանաչեցրեց նրանց ու նրանց հետ խստությամբ խոսեց և ասաց նրանց. «Որտեղի՞ց եք եկել»։ Նրանք պատասխանեցին. «Քանանի երկրից՝ ուտելիք գնելու»։ Հովսեփը ճանաչեց իր եղբայրներին, բայց նրանք չճանաչեցին իրեն։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում