ԾՆՆԴՈՑ 37:19-28

ԾՆՆԴՈՑ 37:19-28 ՆՎԱԱ

Եվ միմյանց ասացին. «Ահա գալիս է այն երազ տեսնողը։ Եկեք հիմա սպանենք նրան և գբերից մեկի մեջ գցենք նրան. և ասենք, թե՝ “Մի գիշատիչ գազան կերել է նրան”։ Տեսնենք, թե ի՛նչ կլինեն նրա երազները»։ Ռուբենը դա լսեց և նրանց ձեռքից ազատեց նրան՝ ասելով. «Չսպանեք նրան»։ Եվ Ռուբենն ասաց նրանց. «Արյուն մի՛ թափեք. գցե՛ք նրան այս գուբը, որ այս անապատում է, և ձեռք մի՛ տվեք նրան». որպեսզի նրան ազատեր նրանց ձեռքից և վերադարձներ իր հորը։ Երբ Հովսեփը եկավ իր եղբայրների մոտ, Հովսեփին մերկացրին իր պատմուճանից, այսինքն՝ իր վրայի թևքերով պատմուճանից և նրան առան ու գուբը գցեցին։ Գուբը դատարկ էր, մեջը ջուր չկար։ Ապա նստեցին հաց ուտելու. վեր բարձրացնելով իրենց աչքերը՝ տեսան, որ իսմայելացիների մի քարավան է գալիս Գաղաադից, և իրենց ուղտերը համեմներով, բալասանով ու զմուռսով բեռնած՝ գնում էին, որ տանեն ցած՝ Եգիպտոս։ Եվ Հուդան ասաց իր եղբայրներին. «Ի՞նչ օգուտ, եթե սպանենք մեր եղբորը և թաքցնենք նրա արյունը։ Եկեք նրան վաճառենք իսմայելացիներին, և մեր ձեռքը թող նրան չդիպչի, որովհետև նա մեր եղբայրը՝ մեր մարմինն է»։ Եվ նրա եղբայրները լսեցին։ Երբ մադիանացի վաճառականներն անցնում էին, Հովսեփին քաշեցին, դուրս հանեցին գբից և քսան արծաթով Հովսեփին վաճառեցին իսմայելացիներին. նրանք էլ Հովսեփին տարան Եգիպտոս։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում