Երբ ինքը դեռ չէր մոտեցել նրանց, եղբայրները հեռվից տեսան նրան և դավադրություն արեցին, որ սպանեն նրան։ Եվ միմյանց ասացին. «Ահա գալիս է այն երազ տեսնողը։ Եկեք հիմա սպանենք նրան և գբերից մեկի մեջ գցենք նրան. և ասենք, թե՝ “Մի գիշատիչ գազան կերել է նրան”։ Տեսնենք, թե ի՛նչ կլինեն նրա երազները»։ Ռուբենը դա լսեց և նրանց ձեռքից ազատեց նրան՝ ասելով. «Չսպանեք նրան»։ Եվ Ռուբենն ասաց նրանց. «Արյուն մի՛ թափեք. գցե՛ք նրան այս գուբը, որ այս անապատում է, և ձեռք մի՛ տվեք նրան». որպեսզի նրան ազատեր նրանց ձեռքից և վերադարձներ իր հորը։ Երբ Հովսեփը եկավ իր եղբայրների մոտ, Հովսեփին մերկացրին իր պատմուճանից, այսինքն՝ իր վրայի թևքերով պատմուճանից և նրան առան ու գուբը գցեցին։ Գուբը դատարկ էր, մեջը ջուր չկար։
Կարդալ ԾՆՆԴՈՑ 37
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԾՆՆԴՈՑ 37:18-24
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր