ԾՆՆԴՈՑ 37:1-11

ԾՆՆԴՈՑ 37:1-11 ՆՎԱԱ

Հակոբը բնակվեց Քանանի երկրում՝ իր հոր պանդխտության երկրում։ Ահա սրանք են Հակոբի սերունդները. Հովսեփը տասնյոթ տարեկան էր և իր եղբայրների հետ արածեցնում էր հոտերը։ Նա պատանի էր իր հոր կանանց՝ Բաղղայի և Զեղփայի որդիների հետ։ Հովսեփը նրանց մասին չար լուրերը հայտնում էր իրենց հորը։ Իսրայելը իր բոլոր որդիներից ավելի էր սիրում Հովսեփին, որովհետև նա իր ծերության որդին էր, և թևքերով պատմուճան էր կարել նրա համար։ Նրա եղբայրները տեսան, որ իրենց հայրը նրան սիրում է իր բոլոր եղբայրներից ավելի, ատեցին նրան և չէին կարողանում նրա հետ խաղաղ խոսել։ Հովսեփը մի երազ տեսավ և պատմեց իր եղբայրներին, և նրանք ավելի ատեցին նրան։ Եվ ասաց նրանց. «Լսե՛ք, խնդրեմ, իմ տեսած այս երազը։ Մենք դաշտում խրձեր էինք կապում, և ահա իմ խուրձը բարձրացավ և կանգնեց ուղիղ, իսկ ձեր խրձերը կանգնեցին նրա շուրջը և երկրպագեցին իմ խրձին»։ Նրա եղբայրներն ասացին նրան. «Իրո՞ք մեզ վրա թագավորելու ես կամ իրո՞ք տիրելու ես մեզ վրա»։ Եվ նրա երազների և խոսքերի համար նրան ավելի ատեցին։ Մի ուրիշ երազ էլ տեսավ և այն պատմեց իր եղբայրներին՝ ասելով. «Մի երազ էլ տեսա. ահա արեգակը, լուսինը և տասնմեկ աստղեր երկրպագություն էին անում ինձ»։ Եվ պատմեց իր հորն ու իր եղբայրներին։ Իր հայրը հանդիմանեց նրան և ասաց. «Այդ ի՞նչ երազ է, որ տեսել ես. մի՞թե ես, քո մայրը և քո եղբայրները գալու ենք, որ մինչև գետին խոնարհություն անենք քեզ»։ Եղբայրները նախանձեցին նրան, բայց հայրը պահեց այս խոսքը։