Հակոբը բարկացավ և վիճեց Լաբանի հետ։ Հակոբը Լաբանին ասաց. «Ի՞նչ է իմ հանցանքը, ի՞նչ է իմ մեղքը, որ ընկել ես իմ ետևից։ Երբ իմ ամբողջ կահկարասին խառնեցիր, որևէ բան գտա՞ր քո տան բոլոր կարասիներից. դի՛ր այստեղ՝ իմ և քո հարազատների առաջ, և թող նրա՛նք դատ անեն մեր երկուսի միջև։ Ահա քսան տարի է, ինչ քեզ հետ էի, և քո ոչխարներն ու այծերը ձագ չվիժեցին, և քո հոտի խոյերը չկերա։ Գազանի պատառոտածը չբերեցի քեզ մոտ. ես էի քաշում վնասը. ցերեկով գողացվածը և գիշերով գողացվածը ինձնից էիր պահանջում։ Այսպես էի. ցերեկվա տաքը և գիշերվա ցուրտը մաշեցնում էին ինձ, և քունը փախել էր աչքերիցս։ Այսպես քսան տարի քո տանը ծառայեցի քեզ. տասնչորս տարի քո երկու աղջիկների համար և վեց տարի քո հոտերի համար, իսկ դու տասն անգամ փոխեցիր իմ վարձը։ Եթե իմ հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը և Իսահակի Երկյուղը ինձ հետ չլիներ, անպատճառ ինձ դատարկաձեռն ճանապարհ դրած կլինեիր։ Աստված տեսավ իմ տառապանքն ու իմ ձեռքի աշխատանքը և երեկ գիշեր հանդիմանեց քեզ»։
Կարդալ ԾՆՆԴՈՑ 31
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԾՆՆԴՈՑ 31:36-42
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր