ԾՆՆԴՈՑ 28:1-9

ԾՆՆԴՈՑ 28:1-9 ՆՎԱԱ

Իսահակը կանչեց Հակոբին, օրհնեց նրան և պատվիրեց նրան՝ ասելով. «Քանանի աղջիկներից կին չառնես։ Վեր կաց գնա՛ Փադան-Արամ (Միջագետք)՝ մորդ հոր՝ Բաթուելի տունը, և այնտեղից քեզ համար կի՛ն առ քո մորեղբայր Լաբանի աղջիկներից։ Ամենակարող Աստված օրհնի քեզ, աճեցնի ու բազմացնի քեզ, որպեսզի դու ժողովուրդների բազմություն լինես։ Եվ տա քեզ Աբրահամի օրհնությունը, քեզ և քո սերնդին քեզ հետ, որպեսզի ժառանգես քո պանդխտության երկիրը, որ Աստված տվել է Աբրահամին»։ Եվ Իսահակը ճանապարհեց Հակոբին. և նա գնաց Փադան-Արամ՝ ասորի Բաթուելի որդի Լաբանի, այսինքն՝ Հակոբի և Եսավի մոր՝ Ռեբեկայի եղբոր մոտ։ Երբ Եսավը տեսավ, որ Իսահակն օրհնեց Հակոբին ու նրան ուղարկեց Փադան-Արամ՝ այնտեղից իրեն կին առնելու համար, և որ նրան օրհնելիս պատվիրեց նրան՝ ասելով. «Քանանի աղջիկներից քեզ համար կին չառնես», և որ Հակոբը հնազանդվեց իր հորն ու իր մորը ու գնաց Փադան-Արամ, Եսավը տեսավ նաև, որ Քանանի աղջիկները իր հորը՝ Իսահակին, հաճելի չեն, Եսավը գնաց Իսմայելի մոտ և բացի իր կանանցից, իրեն կին առավ Մայելեթին՝ Աբրահամի որդի Իսմայելի աղջկան, Նաբեոթի քրոջը։