ԾՆՆԴՈՑ 25:19-26

ԾՆՆԴՈՑ 25:19-26 ՆՎԱԱ

Սրանք են Աբրահամի որդի Իսահակի սերունդները. Աբրահամը ծնեց Իսահակին։ Իսահակը քառասուն տարեկան էր, երբ իրեն կին առավ Միջագետքից ասորի Բաթուելի աղջկան՝ Ռեբեկային, որը ասորի Լաբանի քույրն էր։ Իսահակն աղաչեց Տիրոջը իր կնոջ համար, որն ամուլ էր։ Տերը լսեց նրա աղաչանքը, և նրա կին Ռեբեկան հղիացավ։ Եվ տղաները խաղում էին նրա արգանդում։ Եվ նա ասաց. «Եթե այսպես է, այս ինչո՞ւ եղավ ինձ»։ Եվ նա գնաց Տիրոջը հարցնելու։ Տերն ասաց նրան. «Երկու ազգեր կան քո արգանդում, և երկու ժողովուրդներ իրարից պիտի բաժանվեն քո որովայնից։ Եվ մի ժողովուրդն ավելի զորավոր կլինի մյուսից, և մեծը կծառայի փոքրին»։ Երբ հասան նրա ծննդաբերելու օրերը, նրա արգանդում ահա երկվորյակ էին։ Առաջինը դուրս ելավ կարմրագույն. ամբողջ մարմինը մազոտ վերարկուի պես էր, և նրա անունը Եսավ դրեցին։ Նրանից հետո ելավ նրա եղբայրը՝ ձեռքով Եսավի գարշապարից բռնած։ Սրա անունը Հակոբ դրեցին։ Նրանց ծնվելու ժամանակ Իսահակը վաթսուն տարեկան էր։