Եվ նրանք հարցրին Աբրահամին. «Ո՞ւր է քո կինը՝ Սառան»։ Նա պատասխանեց. «Ահա՛ վրանում է»։ Եվ ասաց. «Եկող տարի դարձյալ կգամ քեզ մոտ, և ահա քո կինը՝ Սառան, մի որդի կունենա»։ Սառան լսում էր վրանի մուտքի մոտ, որի ետևում էր ինքը։ Աբրահամն ու Սառան ծերացած էին և օրերն անցկացրած։ Սառայի համար դադարել էր կանանց սովորական վիճակի մեջ լինելը։ Սառան ծիծաղեց իր մտքում և ասաց. «Պառավելուցս հետո՞ եմ զվարճություն ունենալու, և իմ տերն էլ ծերացել է»։ Տերն ասաց Աբրահամին. «Սառան ինչո՞ւ ծիծաղեց՝ ասելով. “Մի՞թե ես իրոք ծնելու եմ, ես, որ պառավել եմ”։ Տիրոջ համար դժվար բան կա՞ արդյոք. եկող տարի այս ժամանակ դարձյալ քեզ մոտ կգամ, և Սառան մի որդի կունենա»։ Սառան ուրացավ և ասաց. «Ես չծիծաղեցի», որովհետև վախեցել էր։ Իսկ նա ասաց. «Ո՛չ, ծիծաղեցիր»։
Կարդալ ԾՆՆԴՈՑ 18
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԾՆՆԴՈՑ 18:9-15
7 օր
Ուզում եմ այսօր աստվածային մի կարևոր ճշմարտություն քեզ փոխանցել․ երկնային առատ օրհնություններն ու Տեր Աստծո բարեհաճությունը և խնամքը միայն մյուսների համար չեն։ Դրանք նաև քեզ համար են։ Գուցե քո ֆիզիկական աչքերը չեն տեսնում Տիրոջ սքանչելի ծրագրերի նյութական դրսևորումը քեզ համար։ Այդպես կարող է լինել, քանի որ մենք չենք տեսնում ամբողջական պատկերը և չենք տեսնում, թե Աստված, ինչպես է մեր կյանք ներխուժած արհավիրքները մեր իսկ բարիքի համար օգտագործում։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր