Ես իմ ուխտն եմ դնելու իմ ու քո միջև և անչափ բազմացնելու եմ քեզ»։ Աբրամը երեսնիվայր ընկավ, և Աստված խոսեց նրա հետ՝ ասելով. «Ահա իմ ուխտը քեզ հետ է. դու բազում ազգերի հայր կլինես։ Այսուհետև դու Աբրամ չպիտի կոչվես, այլ քո անունը Աբրահամ կլինի, որովհետև բազում ազգերի հայր եմ դարձնելու քեզ։ Խիստ շատ կաճեցնեմ քեզ. քեզանից բազում ազգեր ծնունդ կառնեն, թագավորներ դուրս կգան քեզանից։ Ես կհաստատեմ իմ ուխտը իմ ու քո միջև և քեզնից հետո՝ քո սերնդի միջև իրենց սերունդների համար, որ հավիտենական ուխտ լինի, որ Աստված լինեմ քեզ համար և քեզնից հետո՝ քո սերնդի համար։
Կարդալ ԾՆՆԴՈՑ 17
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԾՆՆԴՈՑ 17:2-7
7 օր
Հրավիրում եմ քեզ առաջիկա յոթ օրերի ընթացքում միասին բացահայտել Աստծո որոշ անունների նշանակությունը։ Մենք կտեսնենք, թե ինչ է նշանակում՝ ԷԼ-ՇԱԴԱՅ, ՅԱՀՎԵ ՍԱԲԱՀՈՎԹ, ՅԱՀՎԵ ՌՈՀԻ,ԷՄՄԱՆՈՒԵԼ, ու մի շարք այլ անուններ։ Հույս ունեմ, որ դու կօրհնվես այս ընթերցանության ծրագրի միջոցով։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր