Երբ արևը մայր էր մտնում, Աբրամի վրա մի խոր քուն իջավ, և ահա նրա վրա մի մեծ խավարի սոսկում ընկավ։ Տերն ասաց Աբրամին. «Ստույգ իմացի՛ր, որ քո սերունդները պանդուխտ կլինեն մի երկրում, որ իրենցը չէ, և ծառայություն կանեն, և նրանց չորս հարյուր տարի կչարչարեն։ Բայց ես կդատեմ այն ազգին, որին պիտի ծառայեն, իսկ դրանից հետո նրանք մեծ ստացվածքով դուրս կգան։ Դու խաղաղությամբ կգնաս քո հայրերի մոտ և կթաղվես խոր ծերության մեջ։ Եվ չորրորդ սերնդում կվերադառնան այստեղ, որովհետև ամորհացիների անօրենությունը դեռ լրումին չի հասել»։ Երբ արևը մայր մտավ, և խավար եղավ, ահա ծխացող մի հնոց ու կրակի բոց անցավ կտրոնների միջով։ Այդ օրը Տերը Աբրամի հետ ուխտ դրեց՝ ասելով. «Այս երկիրը՝ Եգիպտոսի գետից մինչև մեծ գետը, այսինքն՝ Եփրատ գետը, քո սերնդին եմ տալիս. կենեցիներին, կենեզացիներին, կեդմոնացիներին, քետացիներին, փերեզացիներին, ռափայիմներին, Ամորհացիներին, քանանացիներին, գերգեսացիներին և հեբուսացիներին»։
Կարդալ ԾՆՆԴՈՑ 15
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԾՆՆԴՈՑ 15:12-21
7 օր
Ուզում եմ այսօր աստվածային մի կարևոր ճշմարտություն քեզ փոխանցել․ երկնային առատ օրհնություններն ու Տեր Աստծո բարեհաճությունը և խնամքը միայն մյուսների համար չեն։ Դրանք նաև քեզ համար են։ Գուցե քո ֆիզիկական աչքերը չեն տեսնում Տիրոջ սքանչելի ծրագրերի նյութական դրսևորումը քեզ համար։ Այդպես կարող է լինել, քանի որ մենք չենք տեսնում ամբողջական պատկերը և չենք տեսնում, թե Աստված, ինչպես է մեր կյանք ներխուժած արհավիրքները մեր իսկ բարիքի համար օգտագործում։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր