ԾՆՆԴՈՑ 13:14-17
ԾՆՆԴՈՑ 13:14-17 ՆՎԱԱ
Տերն ասաց Աբրամին, երբ Ղովտը նրանից բաժանվել էր. «Աչքերդ բարձրացրո՛ւ և քո կանգնած տեղից նայի՛ր դեպի հյուսիս ու հարավ, դեպի արևելք ու արևմուտք. որովհետև այս ամբողջ երկիրը, որ դու տեսնում ես, քեզ եմ տալու և քո սերնդին հավիտյան։ Քո սերունդը երկրի ավազի չափ եմ անելու. եթե մեկը կարող է հաշվել երկրի ավազը, ապա քո սերունդն էլ կհաշվվի։ Վե՛ր կաց և շրջի՛ր այս երկիրն իր երկարությամբ ու լայնությամբ, որովհետև քեզ եմ տալու այն»։

