Որովհետև մենք Հոգով սպասում ենք հավատից եղած արդարության հույսին։ Քանի որ Քրիստոս Հիսուսով ո՛չ թլփատությունը զորություն ունի, ո՛չ էլ անթլփատությունը, այլ հավատը, որ սիրով է գործում։ Լավ էիք ընթանում. ձեզ ո՞վ հետ կանգնեցրեց, որ ճշմարտությանը չհնազանդվեք։ Այդ համոզումը նրանից չէ, ով կանչեց ձեզ։ Մի քիչ թթխմորն ամբողջ զանգվածը խմորում է ։ Ես ձեզ վրա Տիրոջով հույս ունեմ, որ ուրիշ բան չեք մտածի, ու ձեզ խռովեցնողը, ով էլ որ լինի, դատապարտության է ենթարկվելու։ Բայց ես, եղբայրնե՛ր, եթե դեռևս թլփատություն եմ քարոզում, էլ ինչի՞ համար եմ հալածվում։ Այդ դեպքում խաչի գայթակղությունը խափանված է։ Երանի արմատից կտրվեին նրանք, ովքեր խռովեցնում են ձեզ։ Որովհետև դուք ազատության համար եք կանչված, եղբայրնե՛ր։ Միայն թե ձեր ազատությունը մարմինը հաճեցնելու պատճառ չլինի, այլ սիրո՛վ ծառայեք իրար։ Որովհետև ամբողջ օրենքն այս մեկ խոսքի մեջ է կատարվում. «Քո ընկերոջը պիտի սիրես, ինչպես ինքդ քեզ» ։ Բայց եթե միմյանց խայթեք և ուտեք, զգուշացե՛ք, որ միմյանց չոչնչացնեք։
Կարդալ Գաղատացիներին 5
Կիսվել
Համեմատել տարբերակները: Գաղատացիներին 5:5-15
4 օր
Ընթերցանության այս ծրագիրը կօգնի Ձեզ հասկանալ, թե ի՞նչ է իրական ազատությունը։ Արդյոք դա բոլորից անկախ լինելն ու մտքիդ եկածն անե՞լն է, թե՞ ավելի խորը և մեծ մի արժեք է, որի մասին մենք պետք է մտածենք։ 4-օրյա այս ընթերցանության ծրագրի օգնությամբ մենք կանդրադառնանք այն հարցերին, թե ինչ է ազատությանը, կծանոթանանք հրաշալի մի իրական պատմության հետ, որը տեղի է ունեցել Հայաստանի եկեղեցիներից մեկում, կանդրադառնանք «ցանելու և հնձելու» օրենքին և կապանքներից ազատ լինելուն։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր