Այդ ժամանակ Գետի այս կողմի իշխանը՝ Թաթանային, Սաթրաբուզանը և նրանց ընկերները, ինչպես որ Դարեհ թագավորն էր հրաման ուղարկել, շուտով այդպես էլ արեցին։ Եվ հրեաների ավագները շինում էին, և Անգե մարգարեի և Ադդովի որդի Զաքարիայի մարգարեություններով հաջողվում էր, և շինեցին ու վերջացրին Իսրայելի Աստծու հրամանով և պարսից Կյուրոս, Դարեհ և Արտաշես թագավորների հրամանով։ Եվ կառուցվեց այս տունը ադար ամսվա երրորդ օրը՝ Դարեհ թագավորի թագավորության վեցերորդ տարում։ Եվ Իսրայելի որդիները՝ քահանաները և ղևտացիները և գերությունից մյուս եկողները, Աստծու այս տան նավակատիքն արեցին ուրախությամբ։ Եվ Աստծու տան նավակատիքի համար զոհեցին հարյուր արջառ, երկու հարյուր խոյ, չորս հարյուր գառ և ամբողջ Իսրայելի համար, իբրև մեղքի պատարագ, Իսրայելի ցեղերի թվով՝ այծերից տասներկու նոխազ։ Քահանաներին իրենց կարգերով և ղևտացիներին իրենց դասերով ծառայության դրեցին Երուսաղեմում գտնվող Աստծու տանը, ինչպես որ գրված է Մովսեսի գրքում։ Եվ գերությունից եկողները զատիկը կատարեցին առաջին ամսվա տասնչորսին։ Որովհետև քահանաներն ու ղևտացիները միասին սրբվեցին, ամենքը մաքուր էին, և զոհը մորթեցին գերությունից բոլոր վերադարձողների համար և իրենց եղբայրների, քահանաների և իրենց համար։ Եվ գերությունից վերադարձած իսրայելացիները և ամենքը, ով այն երկրի ազգերի պղծությունից ազատվել եկել էր նրանց մոտ՝ Իսրայելի Տեր Աստծուն փնտրելու համար, կերան։ Եվ յոթ օր ուրախություններով Բաղարջակերաց տոնը կատարեցին, որովհետև Տերը նրանց ուրախացրել էր. և Ասորեստանի թագավորի սիրտը դարձրեց դեպի նրանց՝ նրանց ձեռքը Աստծու տան գործում զորացնելու համար։
Կարդալ ԵԶՐԱՍ 6
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵԶՐԱՍ 6:13-22
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր