ԵԶՐԱՍ 3:10-13

ԵԶՐԱՍ 3:10-13 ՆՎԱԱ

Եվ երբ ճարտարապետները Տիրոջ տաճարի հիմքը դրեցին, այն ժամանակ կանգնեցրին զգեստավորված քահանաներին՝ փողերով, և ղևտացիներին՝ Ասափի որդիներին՝ ծնծղաներով՝ Իսրայելի Դավիթ թագավորի կարգադրության համաձայն Տիրոջն օրհնելու համար։ Տիրոջն օրհնելով փոխնիփոխ երգում էին՝ գովելով, թե բարի է, թե նրա ողորմությունը հավիտյան է Իսրայելի վրա, և ամբողջ ժողովուրդը բարձրաձայն աղաղակում էր՝ Տիրոջ տան հիմքը դրվելու համար Տիրոջն օրհնելով։ Քահանաներից, ղևտացիներից, տոհմապետներից ու ծերերից շատերը, որոնք տեսել էին նախկին տունը, իրենց աչքի առաջ այս տունը հիմնադրվելիս բարձրաձայն լալիս էին, իսկ շատերն ուրախացած աղաղակելով գոչում էին։ Եվ ժողովուրդը չէր կարողանում զանազանել ուրախության աղաղակի ձայնը ժողովրդի լացի ձայնից, որովհետև ժողովուրդը մեծ աղաղակ էր բարձրացրել, և ձայնը հեռվից էր լսվում։