ԵԶԵԿԻԵԼ 18:19-24

ԵԶԵԿԻԵԼ 18:19-24 ՆՎԱԱ

Բայց դուք ասում եք. “Որդին ինչո՞ւ չկրի հոր անօրենությունը”։ Քանի որ որդին իրավունք և արդարություն գործեց, իմ բոլոր կանոնները պահեց և դրանք կատարեց, նա անշուշտ պիտի ապրի։ Հոգին, որ մեղանչում է, պիտի մեռնի, որդին հոր անօրենությունը չպիտի կրի, և հայրը չպիտի կրի որդու անօրենությունը. արդարի արդարությունն իր վրա պիտի լինի, ամբարիշտի ամբարշտությունն էլ իր վրա պիտի լինի։ Բայց ամբարիշտը, երբ դարձի գա իր բոլոր մեղքերից, որ գործել էր, պահի իմ բոլոր կանոնները, իրավունք և արդարություն գործի, անշուշտ պիտի ապրի, նա չպիտի մեռնի։ Նրա արած բոլոր հանցանքները նրա դեմ չպիտի հիշվեն, նա պիտի ապրի իր գործած արդարությամբ։ Մի՞թե ինձ հաճելի է ամբարիշտի մեռնելը,- ասում է Տեր Աստված,- այլ իր ճանապարհից նրա դարձի գալն ու ապրելը։ Բայց եթե արդարը հետ դառնա իր արդարությունից և անիրավություն անի և ամբարիշտի արած բոլոր պիղծ բաները գործի, նա մի՞թե կապրի. նրա արած բոլոր արդար գործերը չպիտի հիշվեն. նա դրանց համար՝ իր կատարած անհավատարմության և իր գործած մեղքի համար, պիտի մեռնի։