Դրա համար ասա՛ Իսրայելի որդիներին. “Ես եմ Տերը։ Ես ձեզ հանելու եմ եգիպտացիների լծի տակից, ձեզ ազատելու եմ նրանց աշխատանքից և ձեզ փրկելու եմ տարածած բազկով ու մեծ դատաստաններով։ Եվ ձեզ պիտի դարձնեմ իմ ժողովուրդը, պիտի լինեմ ձեր Աստվածը, և դուք պիտի գիտենաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, եգիպտացիների ծանր աշխատանքի տակից ձեզ հանողը։ Եվ ձեզ տանելու եմ այն երկիրը, որի համար բարձրացրի իմ ձեռքը և երդվեցի, որ այն տամ Աբրահամին, Իսահակին և Հակոբին։ Այն տալու եմ ձեզ որպես ժառանգություն, ես՝ Տերը”»։ Մովսեսն այսպես խոսեց Իսրայելի որդիների հետ, բայց նրանք հոգու հուսահատության և ծանր աշխատանքի պատճառով չլսեցին Մովսեսին։
Կարդալ ԵԼՔ 6
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵԼՔ 6:6-9
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր