Ահա թե ինչ պիտի մատուցես զոհասեղանի վրա. մշտապես ամեն օր՝ մեկ տարեկան երկու գառ։ Մի գառը կմատուցես առավոտյան, իսկ մյուս գառը կմատուցես երեկոյան դեմ։ Մի գառան հետ կմատուցես շուրջ մեկուկես լիտր զտված ձիթայուղ՝ շաղված երեք կիլոգրամ ընտիր ալյուրի հետ, և մեկուկես լիտր գինի՝ իբրև ընծա հեղելու համար։ Մյուս գառը կզոհես երեկոյան դեմ. առավոտյան հացի ընծայի պես և նրա հեղելու ընծայի պես՝ որպես կրակով այրված անուշահոտ մի զոհաբերություն Տիրոջ համար։ Ձեր սերունդների մեջ դա մշտնջենական ողջակեզ կլինի Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ, որտեղ ես կհանդիպեմ ձեզ՝ քեզ հետ խոսելու համար։ Այնտեղ պիտի հանդիպեմ Իսրայելի որդիներին, և վրանը պիտի սրբանա իմ փառքով։ Եվ պիտի սրբագործեմ ժողովի վրանն ու զոհասեղանը, պիտի սրբագործեմ նաև Ահարոնին ու նրա որդիներին, որպեսզի քահանայություն անեն ինձ համար։ Եվ պիտի բնակվեմ Իսրայելի որդիների մեջ ու նրանց Աստվածը լինեմ։ Եվ պիտի գիտենան, որ ես եմ իրենց Տեր Աստվածը, որ իրենց հանեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի իրենց մեջ բնակվեմ ես՝ իրենց Տեր Աստվածը»։
Կարդալ ԵԼՔ 29
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵԼՔ 29:38-46
7 օր
Մենք այսօր ուղերձների շարք ենք սկսում, որը վերաբերում է Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը և դրան նախորդող շաբաթվա իրադարձություններին։ Հույս ունեմ, որ միասին այս շաբաթվա ընթացքում բազմաթիվ օրհնություններ ու դասեր ենք ընդունելու Տիրոջից և իրար քաջալերելու ենք Նրա Խոսքի ճշմարտություններով։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր