Ղևիի տնից մեկը գնաց և կին առավ Ղևիի աղջիկներից մեկին։ Կինը հղիացավ և մի որդի ծնեց։ Տեսնելով, որ նա գեղեցիկ է, երեք ամիս թաքցրեց նրան։ Երբ այլևս չկարողացավ նրան թաքցնել, նրա համար վերցրեց եղեգից մի տապանակ, կուպրով և ձյութով ծեփեց, տղային դրեց նրա մեջ և տապանակը դրեց գետի եզերքին՝ շամբերի մեջ։ Երեխայի քույրը կանգնել էր հեռվում, որպեսզի տեսնի, թե ինչ է պատահելու նրան։ Փարավոնի աղջիկն իջավ գետը՝ լվացվելու. նրա աղախինները ման էին գալիս գետի եզերքին։ Շամբերի մեջ տեսավ տապանակը և ուղարկեց իր ստրկուհուն, որ վերցնի այն։ Նա բացեց և տեսավ երեխային։ Երեխան լաց էր լինում։ Խղճաց նրան և ասաց. «Եբրայեցի երեխաներից է սա»։
Կարդալ ԵԼՔ 2
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵԼՔ 2:1-6
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր