Երրորդ օրը Եսթերը հագնվեց թագուհու ձևով և կանգնեց թագավորի տան ներքին գավթում՝ թագավորի պալատի դիմաց։ Թագավորը նստել էր իր արքայական աթոռի վրա՝ թագավորի պալատում, պալատի դռան դիմաց։ Երբ թագավորը տեսավ գավթում կանգնած Եսթեր թագուհուն, նա շնորհ գտավ նրա աչքի առաջ, և թագավորն իր ձեռքի ոսկե գավազանը դեպի Եսթերը մեկնեց։ Եսթերը մոտեցավ և դիպավ գավազանի ծայրին։ Թագավորն ասաց նրան. «Ի՞նչ ունես, Եսթե՛ր թագուհի, և ի՞նչ է ուզածդ. իմ թագավորության մինչև կեսն անգամ քեզ կտրվի»։ Եվ Եսթերն ասաց. «Եթե հաճելի է թագավորին, թող այսօր թագավորը Համանի հետ գա այն խնջույքին, որ պատրաստել եմ իր համար»։ Եվ թագավորն ասաց. «Շտապ բերե՛ք Համանին, որ Եսթերի ասածը կատարի»։ Թագավորը Համանի հետ գնաց Եսթերի սարքած խնջույքին։ Գինի խմելիս թագավորն ասաց Եսթերին. «Քո խնդրանքն ի՞նչ է, քեզ պիտի տրվի, և ի՞նչ է քո ուզածը, մինչև թագավորության կեսը, պիտի կատարվի»։ Եսթերը պատասխանեց և ասաց. «Իմ խնդրանքը և իմ ուզածը. եթե ես շնորհ եմ գտել թագավորի աչքի առաջ, և եթե հաճելի է թագավորին իմ խնդրածը տալու և իմ ուզածը կատարելու, թող թագավորը Համանի հետ գա այն խնջույքին, որ անելու եմ ես։ Եվ վաղը կանեմ թագավորի խոսքի համաձայն»։
Կարդալ ԵՍԹԵՐ 5
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՍԹԵՐ 5:1-8
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր