Եվ այն հրովարտակի պատճենը, որ Շուշանում տրվել էր նրանց ոչնչացնելու համար, նրան տվեց, որ Եսթերին ցույց տա և նրան հաղորդի ու նրան պատվիրի, որ թագավորի մոտ գնա և նրան աղաչի ու նրա առաջ աղերսի իր ազգի համար։ Հաթաքը գնաց և Մուրթքեի խոսքերը պատմեց Եսթերին։ Եսթերն ասաց Հաթաքին և նրան պատվիրեց գնալ Մուրթքեի մոտ և ասել. «Թագավորի բոլոր ծառաները և թագավորի գավառների ժողովուրդը գիտեն, որ ամեն տղամարդու կամ կնոջ, ով չկանչված մտնի թագավորի մոտ՝ ներքին գավիթը, մեկ օրենք կա, կսպանեն, բացի նրանից, որին թագավորը կմեկնի իր ոսկե գավազանը. նա կապրի։ Բայց ահա երեսուն օր է, ես չեմ կանչվել, որ թագավորի մոտ գնամ»։ Մուրթքեին պատմեցին Եսթերի խոսքերը։ Մուրթքեն պատասխան ուղարկեց Եսթերին՝ ասելով. «Մի՛ կարծիր, թե թագավորի տանը դու կազատվես բոլոր հրեաներից։ Եթե դու այս միջոցին լռես, մի ուրիշ տեղից հրեաների համար ազատություն և փրկություն կգա, բայց դու և քո հոր տունը կկորչեք, և ո՛վ գիտե, գուցե մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհության հասել»։ Եսթերը պատասխան ուղարկեց Մուրթքեին՝ ասելով. «Գնա ժողովի՛ր Շուշանում գտնվող բոլոր հրեաներին, և ծո՛մ պահեք ինձ համար. երեք օր գիշեր ու ցերեկ ո՛չ կերեք և ո՛չ էլ խմեք։ Ես էլ իմ աղախինների հետ այդպես ծոմ եմ պահելու և այնուհետև թագավորի մոտ եմ գնալու, թեև օրենք չէ. և եթե մեռնելու եմ, թող մեռնեմ»։ Այն ժամանակ Մուրթքեն գնաց և այնպես արեց, ինչպես որ Եսթերը պատվիրել էր իրեն։
Կարդալ ԵՍԹԵՐ 4
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՍԹԵՐ 4:8-17
7 օր
Իմ հովվական ծառայության ընթացքում շատերն են ինձ դիմում հավատքի կյանքում տկարանալու խնդիրներով։ Ոմանց հավատքը սառում է կյանքի հոգսերի ու դժվարությունների պատճառով, ոմանք գայթակղվում են եկեղեցու ծառայողների ու առաջնորդների վարքագծից ու բացահայտված մեղքի կյանքից, ոմանք էլ ընդհանրապես չեն հասկանում իրենց հավատքի տկարանալու պատճառները․․․
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր