Շուշան մայրաքաղաքում մի հրեա մարդ կար. նրա անունն էր Մուրթքե՝ որդին Հայիրի՝ որդին Սեմեիի՝ որդին Կիսի՝ Բենիամինի ցեղից։ Նա Երուսաղեմից գերի էր տարվել այն գերիների հետ, որ Հուդայի Հեքոնիա թագավորի հետ գերեվարվեցին, որոնց գերի տարավ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը։ Նա խնամում էր իր հորեղբոր աղջիկ Ադասսային, այսինքն՝ Եսթերին, որովհետև նա հայր ու մայր չուներ։ Այդ աղջիկը գեղեցիկ էր արտաքինով և գեղեցիկ՝ դեմքով։ Եվ երբ որ նրա հայրն ու մայրը մեռան, Մուրթքեն նրան աղջիկ դարձրեց իր համար։ Եվ երբ թագավորի հրամանն ու հրովարտակը լսվեցին, շատ աղջիկներ հավաքվեցին Շուշան մայրաքաղաքում՝ Հեգեիի ձեռքի տակ. Եսթերն էլ տարվեց թագավորի պալատ՝ կանանց պահապան Հեգեիի ձեռքի տակ։ Աղջիկը հաճելի եղավ նրա աչքին և շնորհ գտավ նրա առաջ։ Եվ նա շուտով նրան տվեց մաքրության համար պետք եղած օծանելիքները, նրա ռոճիկն ու այն յոթ աղախիններին, որ նշանակվել էին նրան տրվելու թագավորական պալատից։ Նրան և նրա աղախիններին փոխադրեց կանանց պալատի լավագույն տեղը։ Եսթերը չհայտնեց իր ազգը և իր ծագումը, որովհետև Մուրթքեն նրան պատվիրել էր, որ չհայտնի։ Մուրթքեն ամեն օր ման էր գալիս կանանց պալատի գավթի առջև, որ իմանար Եսթերի առողջությունը, և թե նրան ինչ է լինելու։
Կարդալ ԵՍԹԵՐ 2
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՍԹԵՐ 2:5-11
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր