Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս պատճառով է Աստծու բարկությունը գալիս անհնազանդ զավակների վրա։ Ուրեմն դրանց հաղորդակից մի՛ եղեք։ Քանի որ թեպետ մի ժամանակ խավար էիք, իսկ հիմա լույս եք Տիրոջով, լույսի որդիների պե՛ս ընթացեք, որովհետև Հոգու պտուղը ամեն բարության, արդարության և ճշմարտության մեջ է։ Փորձե՛ք այն, ինչ Տիրոջը հաճելի է։ Եվ խավարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղեք, ավելին՝ քննե՛ք դրանք, որովհետև նրանց մեջ ծածուկ կատարվածների մասին խոսելն անգամ ամոթ է։ Բայց քննության ենթարկված ամեն ծածուկ բան հայտնի է դառնում, քանի որ ամեն բան, որ հայտնի է, լույս է։ Դրա համար էլ ասում է. «Արթնացի՛ր, ո՛վ քնած, վե՛ր կաց մեռելների միջից, և Քրիստոսը քեզ կլուսավորի»։ Արդ ուշադրությո՛ւն դարձրեք ձեր վարքին. վարվե՛ք ոչ թե անխելքների պես, այլ իմաստունների.
Կարդալ Եփեսացիներին 5
Կիսվել
Համեմատել տարբերակները: Եփեսացիներին 5:6-15
7 օր
Հրավիրում եմ քեզ առաջիկա յոթ օրերի ընթացքում միասին բացահայտել Աստծո որոշ անունների նշանակությունը։ Մենք կտեսնենք, թե ինչ է նշանակում՝ ԷԼ-ՇԱԴԱՅ, ՅԱՀՎԵ ՍԱԲԱՀՈՎԹ, ՅԱՀՎԵ ՌՈՀԻ,ԷՄՄԱՆՈՒԵԼ, ու մի շարք այլ անուններ։ Հույս ունեմ, որ դու կօրհնվես այս ընթերցանության ծրագրի միջոցով։
7 Օրեր
Աստծու սերը մեր հանդեպ անսահման է ու խորը։ Դրա ամենավառ դրսևորումը Տեր Հիսուսի աշխարհ գալն է ու Գողգոթայի խաչի վրա մեր մեղքերի համար Նրա կատարած զոհը։ Աստված բոլորին է սիրում և Նրա սերը անպայմանական է։ Աստծու սիրուն հնարավոր չէ արժանանալ, քանի որ Աստված սիրում է մեզ անկախ մեր արժանիքներից։ Աստված անգամ ամբարիշտ մարդու կործանումը չի կամենում, սակայն եթե տեղի չունենա ապաշխարություն և մեղքից դեպի սրբության անցում, ապա Աստծու բարկության պատիժն անխուսափելի է լինելու։ Աստվածային սերն ավելին է, քան միայն զգացմունք լինելը։ Այն վերաբերմունք է և հոգատարություն, մինչև իսկ՝ ամենաթանկը զոհելու պատրաստակամություն։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր