Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսն էլ եկեղեցուն սիրեց ու իր անձը նրա համար մատնեց, որպեսզի նրան սրբացնի՝ մաքրելով ջրի ավազանով՝ խոսքով, որպեսզի եկեղեցին իր առաջ փառավոր կանգնեցնի, որպեսզի որևէ արատ կամ բիծ կամ որևէ նման բան չունենա, որ սուրբ ու անարատ լինի։ Ամուսիններն իրենց կանանց այնպես պետք է սիրեն, ինչպես իրենց մարմինները. ով իր կնոջը սիրում է, ինքն իրեն է սիրում։ Որովհետև ոչ ոք իր անձը երբեք չի ատել, այլ սնում և խնամում է այն, ինչպես որ Քրիստոսը՝ եկեղեցուն, որովհետև նրա մարմնի անդամներն ենք, նրա մարմնից ու ոսկորներից։
Կարդալ Եփեսացիներին 5
Կիսվել
Համեմատել տարբերակները: Եփեսացիներին 5:25-30
7 օր
Ամուսնությունը և ընտանիքը սուրբ են Աստծու համար։ Աստված ամուսնությունը ստեղծել է որպես օրհնություն մարդու համար և դեղամիջոց` միայնության դեմ։ Շատերս կուզենանք, որ Աստված բժշկի մեր ընտանիքներն ու ընտանիքի անդամների հետ մեր հարաբերությունները: Աստված կբժշկի քո ընտանիքը, երբ խնամես, սնուցես ու պաշտպանես այն և մնաս Նրա կամքի մեջ : Ցանկացած մտերմություն ունի մրցակիցներ։ Երբե՛ք ու երբե՛ք քո կյանքում տեղ չտաս որևէ մտերմության, որը մրցակից է կողակցիդ հետ քո մեկությանը։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր