Արդ Աստծուն նմանվե՛ք որպես սիրելի որդիներ։ Եվ սիրո՛վ վարվեք, ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց ու իրեն մեզ համար ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն։ Պոռնկության, ամեն պղծության կամ ագահության անունն անգամ թող չտրվի ձեր մեջ, ինչպես վայել է սրբերին, ինչպես նաև գռեհիկ կամ հիմար խոսքերը, կամ խեղկատակությունը, այլ հատկապես գոհություն թող մատուցվի Աստծուն։ Որովհետև մի բան իմացե՛ք, որ ոչ մի պոռնիկ կամ պիղծ կամ ագահ, որ կռապաշտ է, Քրիստոսի և Աստծու արքայության մեջ ժառանգություն չունի։ Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս պատճառով է Աստծու բարկությունը գալիս անհնազանդ զավակների վրա։ Ուրեմն դրանց հաղորդակից մի՛ եղեք։
Կարդալ Եփեսացիներին 5
Կիսվել
Համեմատել տարբերակները: Եփեսացիներին 5:1-7
7 Օրեր
Աստծու սերը մեր հանդեպ անսահման է ու խորը։ Դրա ամենավառ դրսևորումը Տեր Հիսուսի աշխարհ գալն է ու Գողգոթայի խաչի վրա մեր մեղքերի համար Նրա կատարած զոհը։ Աստված բոլորին է սիրում և Նրա սերը անպայմանական է։ Աստծու սիրուն հնարավոր չէ արժանանալ, քանի որ Աստված սիրում է մեզ անկախ մեր արժանիքներից։ Աստված անգամ ամբարիշտ մարդու կործանումը չի կամենում, սակայն եթե տեղի չունենա ապաշխարություն և մեղքից դեպի սրբության անցում, ապա Աստծու բարկության պատիժն անխուսափելի է լինելու։ Աստվածային սերն ավելին է, քան միայն զգացմունք լինելը։ Այն վերաբերմունք է և հոգատարություն, մինչև իսկ՝ ամենաթանկը զոհելու պատրաստակամություն։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր