Դրա համար ես՝ Պողոսս, Հիսուս Քրիստոսի բանտարկյալն եմ ձեզ՝ հեթանոսներիդ համար. դուք անշուշտ լսել եք, որ Աստծու ծրագիրն իրականացնելու համար շնորհ է տրվել ինձ, որը ձեր օգուտի համար է։ Այն խորհուրդն ինձ հայտնությամբ ցույց տրվեց, ինչպես նախապես համառոտ գրեցի ձեզ, որպեսզի կարողանայիք կարդալ և հասկանալ իմ ըմբռնումը Քրիստոսի խորհրդի մասին։ Աստված այն մարդկության նախորդ սերունդներին ցույց չի տվել, ինչպես որ հիմա Հոգով իր սուրբ առաքյալներին ու մարգարեներին է հայտնել, որ հեթանոսները ժառանգակիցներ են ու Քրիստոսի նույն մարմնի անդամները և մասնակից են Հիսուս Քրիստոսով խոստմանը Ավետարանի միջոցով, որին ես սպասավոր եղա Աստծու շնորհի պարգևով, որ նրա զորության ներգործությամբ տրվեց ինձ։ Այս շնորհը տրվեց ինձ՝ բոլոր սրբերից հետինիս, որպեսզի Քրիստոսի անքննելի հարստությունը հեթանոսների մեջ ավետարանեմ
Կարդալ Եփեսացիներին 3
Կիսվել
Համեմատել տարբերակները: Եփեսացիներին 3:1-8
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր