Իր արած աշխատանքից ի՞նչ օգուտ ունի աշխատողը։ Տեսա այն զբաղմունքը, որ Աստված տվել է մարդկանց որդիներին, որպեսզի նրանով զբաղվեն։ Նա ամեն բան պատշաճ է արել իր ժամանակին, նաև հավիտենականությունն է դրել մարդկանց սրտում, սակայն մարդը չի կարող սկզբից մինչև վերջը հասկանալ Աստծու արած գործերը։ Գիտեմ, որ մարդկանց համար ուրախ լինելուց և կյանքի ընթացքում բարիք անելուց ավելի լավ բան չկա։ Նաև որ Աստծու պարգևն է, որ ամեն մարդ ուտում-խմում է և վայելում իր ամբողջ աշխատանքը։ Գիտեմ, որ այն ամենը, ինչ որ անում է Աստված, հավիտյան կմնա. հնարավոր չէ նրա վրա ավելացնել կամ նրանից պակասեցնել. Աստված այդ արել է, որ վախենան իրենից։
Կարդալ ԺՈՂՈՎՈՂ 3
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԺՈՂՈՎՈՂ 3:9-14
7 օր
Ձնծաղիկը պայքարի ու հաղթանակի խորհրդանիշ է՝ ձմեռվա ցրտի ու դժվարությունների ավարտի ազդարարարը։ Ձնծաղիկի փոքրիկ ծիլերը սկսում են վեր բարձրանալ ձյան միջից՝ ճանապարհ հարթելով գարնան սկիզբն ազդարարող գեղեցկագույն ծաղիկների համար։ Մենք մեր կյանքում նույնպես կարող ենք անցնել տարբեր եղանակներով։ Դրանցից որոշները ձմռան նման ցրտաշունչ են։ Իսկ երբեմն էլ մենք ասես սառած ու մնացած լինենք երկու վիճակների՝ երկու տարբեր եղանակների մեջտեղում։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր