Բ ՕՐԵՆՔ 8:5-9
Բ ՕՐԵՆՔ 8:5-9 ՆՎԱԱ
Իմացի՛ր քո սրտում, որ ինչպես մարդը խրատում է իր որդուն, այնպես էլ քո Տեր Աստվածը խրատում է քեզ։ Ուրեմն կպահես քո Տեր Աստծու պատվիրանները, որպեսզի նրա ճանապարհներով գնաս և վախենաս նրանից, որովհետև քո Տեր Աստվածը քեզ տանում է մի լավ երկիր, մի առատ երկիր՝ դաշտերից և լեռներից բխող գետերով, աղբյուրներով և խոր ջրերով, մի երկիր՝ առատ ցորենով, գարիով, այգիներով, թզենիներով և նռնենիներով, յուղատու ձիթենիների ու մեղրի երկիր, մի երկիր, որտեղ չքավորության մեջ չես ուտի քո հացը և որտեղ ոչ մի բանի պակասություն չես ունենա, մի երկիր, որի քարերը երկաթ են, և որի լեռներից պղինձ կհանես։

