Եթե դուք որդիներ, որդիների որդիներ ծնեք ու այդ երկրում բնակվեք և անօրինություն անեք՝ որևէ արարածի կերպարանքով մի կուռք կերտելով, ձեր Տեր Աստծու առաջ այդպիսի չար գործ կատարեք՝ զայրացնելու համար նրան, ապա այսօր երկինքն ու երկիրը ձեր դեմ վկա եմ կանչում, որ դուք անպատճառ շուտով կբնաջնջվեք այն երկրից, որը ժառանգելու եք՝ Հորդանան գետն անցնելով։ Այնտեղ ձեր կյանքի օրերը երկար չեն լինի, ամբողջովին կկոտորվեք։ Տերը ձեզ կցրի ազգերի մեջ, և դուք սակավաթիվ կմնաք այն ժողովուրդների մեջ, ուր Տերը կքշի ձեզ։ Այնտեղ կպաշտեք աստվածների, որոնք մարդու ձեռքի գործեր են՝ քար և փայտ, և որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ ուտում և ո՛չ էլ հոտառություն ունեն։ Այնտեղից դու կորոնես քո Տեր Աստծուն և կգտնես, եթե քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով փնտրես նրան։ Երբ նեղության մեջ գտնվես, և այս բոլոր բաները պատահեն քեզ վերջին օրերին, այն ժամանակ դու կդառնաս քո Տեր Աստծուն և կհնազանդվես նրա ձայնին, որովհետև քո Տեր Աստվածը ողորմած Աստված է. նա քեզ չի թողնի, քեզ չի կործանի և չի մոռանա քո հայրերին երդումով արած ուխտը։
Կարդալ Բ ՕՐԵՆՔ 4
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ ՕՐԵՆՔ 4:25-31
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր