Եսուրունի Աստծու նմանը չկա. Նա նստած է երկնքում և ամպերի վրա՝ իր մեծ վայելչությամբ, Որպեսզի օգնության հասնի քեզ։ Հավիտենական Աստվածն ապավեն է, Դու հավիտենական բազուկների տակ ես. Նա քո առջևից կքշի քո թշնամիներին Եվ կասի՝ ոչնչացրո՛ւ։ Իսրայելը կբնակվի ապահով ու առանձին, Հակոբի աղբյուրը՝ առանձին Ցորենի ու գինու երկրում, Որի երկնքից ցող կկաթի։ Երանի՜ քեզ, Իսրայե՛լ, ո՞վ է քեզ նման, Տիրոջ ձեռքով փրկվա՛ծ ժողովուրդ. Նա՛ է վահանը քո օգնության Եվ սուրը քո հաղթանակի։ Քո թշնամիները պիտի շողոքորթեն քեզ, Եվ դու պիտի կոխոտես նրանց բարձր վայրերը»։
Կարդալ Բ ՕՐԵՆՔ 33
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ ՕՐԵՆՔ 33:26-29
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր