- Ակա՛նջ դիր, ո՛վ երկինք, որ խոսեմ. Եվ երկիրը թող լսի իմ բերանի խոսքերը։ Անձրևի պես թող կաթի իմ խրատը, Ցողի պես թող իջնի իմ խոսքը, Ինչպես անձրևը՝ կանաչ մարգագետնի վրա, Եվ ինչպես հորդ անձրևներ՝ խոտի վրա, Քանզի ես կանչում եմ Տիրոջ անունը. Պատի՛վ տվեք մեր Աստծուն։ Աստծո գործը կատարյալ է, Քանզի արդար են նրա բոլոր ճանապարհները։ Աստված հավատարիմ է և անիրավություն չունի։ Արդար և ուղիղ է նա։ Անարժան են նրան որդի կոչվելու. իրենցն է արատը։ Ա՞յդ է քո արած հատուցումը Տիրոջը, Ո՛վ հիմար և անմիտ ժողովուրդ. Նա չէ՞ քո հայրը, քեզ գնողը, Որ ստեղծեց քեզ ու հաստատեց։ Հիշի՛ր հին օրերը, Մտաբերի՛ր անցած դարերի տարիները. Հարցրո՛ւ քո հորը, նա կպատմի քեզ, Հարցրո՛ւ քո ծերերին, նրանք կասեն քեզ։
Կարդալ Բ ՕՐԵՆՔ 32
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ ՕՐԵՆՔ 32:1-7
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր