Իմ այս խոսքերը դրե՛ք ձեր սրտում և ձեր հոգում. դրանք որպես նշան կապե՛ք ձեր ձեռքերին, և ճակատանոց լինեն դրանք ձեր աչքերի միջև։ Սովորեցրե՛ք դրանք ձեր որդիներին և դրանց մասին խոսե՛ք ձեր տանը նստած ժամանակ, ճանապարհ գնալիս, պառկելիս և վեր կենալիս։ Դրանք գրի՛ր քո տան դրանդիների և քո դռների վրա, որպեսզի քո և քո որդիների օրերն այն երկրի վրա, որ Տերը ձեր հայրերին երդվեց նրանց տալու համար, լինեն այնքան շատ, որքան շատ կլինեն երկնքի օրերը երկրի վրա։ Որովհետև եթե զգուշությամբ պահեք ու կատարեք այս բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ ձեզ, որ կատարեք, այն է՝ սիրեք ձեր Տեր Աստծուն, գնաք նրա բոլոր ճանապարհներով և հարեք նրան, ապա Տերն էլ ձեր առջևից կքշի այդ բոլոր ազգերին, և դուք կտիրեք ձեզանից մեծ և հզոր ազգերի վրա։
Կարդալ Բ ՕՐԵՆՔ 11
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ ՕՐԵՆՔ 11:18-23
7 օր
Միասին մենք մի զորավոր աստվածաշնչյան խոստում ենք բացահայտելու մեզ համար, որտեղ Տեր Հիսուսը հիշեցնում է մեզ, որ մեր բոլոր խնդիրների լուծումը և երազանքների իրականացումը միայն Տեր Աստծո մեջ է։ Եթե ցանկանում ես իմանալ, թե ինչպիսին ես դու Աստծո Աչքերում և ինչ օրհնություն է Նա պատրաստել քեզ համար, ապա առաջարկում եմ ընթերցել այս 7-օրյա ծրագիրը, որն ուղղված է հենց դրան։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր