Սրանք են այն խոսքերը, որ Մովսեսն ասաց բոլոր իսրայելացիներին Հորդանան գետի այն կողմում՝ անապատում, Սուփի դիմացի հարթավայրում՝ Փառանի, Տոփելի, Ղոբանի, Ասերոթի և Տիզահաբի միջև. (Քորեբից մինչև Կադես-Բառնեա տասնմեկ օրվա ճանապարհ է Սեիր լեռան ճանապարհով)։ Քառասուներորդ տարվա տասնմեկերորդ ամսի մեկին Մովսեսը Իսրայելի բոլոր որդիներին ասաց այն ամենը, ինչ Տերը նրանց մասին պատվիրել էր իրեն. Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորին և Աստարովթի ու Եդրայիում բնակվող Բասանի Օգ թագավորին հարվածելուց հետո։ Հորդանան գետի այն կողմում՝ Մովաբի երկրում, Մովսեսն սկսեց բացատրել այս օրենքը՝ ասելով.
Կարդալ Բ ՕՐԵՆՔ 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ ՕՐԵՆՔ 1:1-5
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր