ԴԱՆԻԵԼ 9:16-19

ԴԱՆԻԵԼ 9:16-19 ՆՎԱԱ

Ո՛վ Տեր, աղաչում ենք, ըստ քո բոլոր արդար արարքների, թող քո բարկությունն ու զայրույթը հեռանան քո Երուսաղեմ քաղաքից, քո սուրբ սարից։ Մեր մեղքերի և մեր հայրերի անօրենությունների համար Երուսաղեմն ու քո ժողովուրդը նախատինք են դարձել բոլոր մեզ շրջապատողների համար։ Եվ արդ, ո՛վ մեր Աստված, լսի՛ր քո ծառայի աղոթքն ու նրա աղաչանքը և հանուն քեզ, ո՛վ Տեր, հաճոյաբա՛ր նայիր քո ամայացած սրբարանին։ Խոնարհեցրո՛ւ քո ականջը, ո՛վ իմ Աստված, և լսի՛ր. բա՛ց աչքերդ և տե՛ս մեր ավերակները և այն քաղաքը, որը քո անունն է կրում։ Որովհետև մեր աղերսանքը քո առաջ ոչ թե ըստ մեր արդարությունների է, այլ քո մեծ ողորմության։ Ո՛վ Տեր, լսի՛ր. ո՛վ Տեր, ների՛ր. ո՛վ Տեր, ակա՛նջ դիր և կատարի՛ր. հանուն քեզ. մի՛ հապաղիր, ո՛վ իմ Աստված, որովհետև քո անունով են կոչվում քո քաղաքն ու քո ժողովուրդը»։