Ապա թագավորն արշալույսին կանուխ վեր կացավ և շտապ գնաց առյուծների գուբը. երբ գբին մոտեցավ, տրտմագին ձայնով կանչեց Դանիելին։ Թագավորը խոսեց և ասաց Դանիելին. «Ո՛վ Դանիել, կենդանի Աստծու ծառա՛, քո Աստվածը, որին անդադար պաշտում ես դու, կարողացա՞վ քեզ ազատել առյուծներից»։ Այն ժամանակ Դանիելը խոսեց թագավորի հետ. «Ո՛վ թագավոր, հավիտյա՛ն ապրիր։ Իմ Աստվածն ուղարկեց իր հրեշտակին, և նա փակեց առյուծների բերանը, ու նրանք ինձ չվնասեցին, որովհետև նրա առաջ ես անմեղ գտնվեցի։ Քո առաջ ևս, ո՛վ թագավոր, ոչ մի հանցանք չեմ գործել»։ Այդ ժամանակ թագավորը շատ ուրախացավ և հրամայեց, որ Դանիելին դուրս բերեն գբից։ Եվ նրա վրա ոչ մի վնասվածք չգտնվեց, որովհետև վստահել էր իր Աստծուն։ Թագավորը հրամայեց, և բերեցին այն մարդկանց, որոնք Դանիելի դեմ չարախոսությունն էին արել, և գցեցին առյուծների գուբը. նրանց, նրանց որդիներին և նրանց կանանց։ Նրանք դեռ չէին հասել գբի հատակին, երբ առյուծները հափշտակեցին նրանց և փշրեցին նրանց ոսկորները։
Կարդալ ԴԱՆԻԵԼ 6
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԴԱՆԻԵԼ 6:19-24
7 օր
Այս հետաքրքիր վերնագրով ընթերցանության ծրագիրը կարդալով, դուք կհանդիպեք մի շարք շատ կարևոր թեմաների, ինչպիսիք են՝ տրտմածությունը, խռովվածությունը, հույսը, հուսահատությունը․․․։ Եվ կգտնեք այդ խնդիրներից ազատվելու ճանապարհը որը Աստված պատրաստել է ձեզ համար։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր