Ապա այդ մարդիկ խմբվեցին և Դանիելին գտան, երբ նա իր Աստծու առաջ խնդրում և աղաչում էր։ Ուստի մոտեցան թագավորին և ասացին թագավորական արգելանքի մասին. «Չէ՞ որ դու մի արգելանք ստորագրեցիր, որ եթե մեկը, քեզնից բացի, որևէ աստծուց և մարդուց երեսուն օր մի բան խնդրի, ո՛վ թագավոր, առյուծների գուբը պիտի գցվի»։ Թագավորը պատասխանեց և ասաց. «Այս բանը հաստատ է մարերի և պարսիկների օրենքի նման, որ չի խափանվում»։ Այն ժամանակ պատասխանեցին և ասացին թագավորին. «Դանիելը, որ Հրեաստանի գերիներից է, ո՛վ թագավոր, քեզ և քո ստորագրած արգելանքն անտեսում է և օրը երեք անգամ խնդրանք է մատուցում իր Աստծուն»։ Այդ ժամանակ, երբ թագավորը լսեց այս խոսքը, շատ տրտմեց ինքն իր մեջ և մտադրվեց ազատել Դանիելին և մինչև արեգակի մայր մտնելը ջանք էր թափում նրան ազատելու համար։
Կարդալ ԴԱՆԻԵԼ 6
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԴԱՆԻԵԼ 6:11-14
5 օր
Գիտե՞ս արդյոք, որ դու հատուկ ստեղծված ես Աստծո ներկայության մեջ ապրելու համար: Արարիչ Աստծո ներկայությունը մեր հոգու բնակավայրն է՝ քո սրտի խորանը: Նրա բարի ներկայությունը ամենահարմար վայրն է Նրա ձայնը լսելու, Նրա խոստումներն ընդունելու, Նրա մեջ հոգևորապես աճելու և որպես Քրիստոսի աշակերտ հասունանալու համար:
7 օր
Այս հետաքրքիր վերնագրով ընթերցանության ծրագիրը կարդալով, դուք կհանդիպեք մի շարք շատ կարևոր թեմաների, ինչպիսիք են՝ տրտմածությունը, խռովվածությունը, հույսը, հուսահատությունը․․․։ Եվ կգտնեք այդ խնդիրներից ազատվելու ճանապարհը որը Աստված պատրաստել է ձեզ համար։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր