Այստեղ չկա ո՛չ հույն և ո՛չ հրեա, ո՛չ թլփատություն և ո՛չ անթլփատություն, բարբարոս, սկյութացի, ծառա, ազատ, այլ Քրիստոսն է ամենը և ամենի մեջ։ Ուրեմն, ինչպես Աստծու ընտրյալներ՝ սրբեր ու սիրելիներ, հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝ միմյանց հանդուրժելով ու ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա։ Ինչպես Տերը ձեզ ներեց, այնպես էլ՝ դուք։ Եվ այս ամենի վրա սե՛րը հագեք, որ կատարելության կապն է։ Եվ Քրիստոսի խաղաղությունը թող իշխի ձեր սրտերում, որի մեջ և կանչվեցիք մեկ մարմնով, ու գոհացո՛ղ եղեք։ Քրիստոսի խոսքը թող առատապես բնակվի ձեր մեջ, ամենայն իմաստությամբ միմյանց ուսուցանե՛ք ու խրատե՛ք, ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնե՛ք Տիրոջը սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով։ Եվ ամենը, ինչ էլ որ անեք՝ խոսքով կամ գործով, ամեն բան Տեր Հիսուսի անունո՛վ արեք՝ նրա միջոցով գոհություն հայտնելով Աստծուն և Հորը։
Կարդալ Կողոսացիներին 3
Կիսվել
Համեմատել տարբերակները: Կողոսացիներին 3:11-17
5 օր
Աստվածաշնչի ընթերցանության այս ծրագիրը կենտրոնանում է մարդու շուրթերից դուրս եկող խոսքերի կարևորության վրա։ Աստվածաշնչյան ուսուցումները շեշտում են, որ քրիստոնյայի շուրթերը պետք է մաքուր լինեն և օրհնության ու կյանք փոխանցող խոսքեր բխեցնեն, այլ ոչ թե տրտունջ, բամբասանք ու չարախոսություն։ Հավատում եմ, որ Սուրբ Հոգու ներգործության շնորհիվ այս ընթերցանության շարքը կփոխի Ձեր վերաբերմունքը Ձեր շուրթերից դուրս եկող խոսքերի հանդեպ, և դրանք օրհնություն ու կյանք կփոխանցեն Ձեր շրջապատի մարդկանց։
7 օր
Մի պարզ հարց եմ ուզում քեզ ուղղել, սակայն այդ հարցին պատասխանելն այդքան էլ հեշտ չէ․ «Ի՞նչ վիճակում է սիրտդ»։ Օրինակ, գուցե մտածում ես, թե անարժեք մեկն ես կամ անկարող ես որևէ լուրջ հաջողության հասնել։ Իսկ գուցե խորը վիրավորվել ես ինչ-որ մեկի խոսքերից կամ վերաբերմունքից։ Եվ ես ուզում եմ հորդորել քեզ, որ Տեր Աստծուն խնդրես, որպեսզի Նա հայտնի քեզ քո այդ ներքին տառապանքի պատճառները։
Երբ մարդիկ միաբան չեն, նրանք չեն կարող իրենց ուժը, միջոցներն ու նպատակները համատեղել և ուղղել ծագած խնդիրների լուծման ուղղությամբ։ Սա ճշմարիտ է թե՛ երկրի, թե հասարակության, թե՛ եկեղեցու և թե՛ ընտանիքների առումով։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր