Կողոսացիներին 3:1-11

Կողոսացիներին 3:1-11 ՆՎԱԱ

Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա փնտրե՛ք այն, ինչ վերևում է, որտեղ Քրիստոսն է՝ Աստծու աջ կողմում նստած։ Վերևում եղած բաների մասի՛ն մտածեք և ոչ թե այն, ինչ երկրի վրա է։ Որովհետև դուք մեռաք, ու ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծու մեջ։ Բայց երբ Քրիստոսը՝ մեր կյանքը, հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ փառքով կհայտնվեք։ Ուրեմն սպանե՛ք այն, ինչ ձեզ է պատկանում երկրի վրա. պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չար ցանկությունն ու ագահությունը, որ կռապաշտություն է, որոնց պատճառով Աստծու բարկությունը գալիս է անհնազանդության որդիների վրա. դուք էլ մի ժամանակ ընթանում էիք դրանց մեջ, երբ ապրում էիք դրանցով։ Բայց հիմա դո՛ւք էլ դեն նետեք այդ ամենը՝ բարկությունը, զայրույթը, չարությունը, հայհոյությունը, ամոթալի խոսքերը ձեր բերանից։ Մի՛ ստեք միմյանց. հանե՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով հանդերձ և նո՛րը հագեք, որ գիտությամբ նորոգված է ըստ իր արարչի պատկերի։ Այստեղ չկա ո՛չ հույն և ո՛չ հրեա, ո՛չ թլփատություն և ո՛չ անթլփատություն, բարբարոս, սկյութացի, ծառա, ազատ, այլ Քրիստոսն է ամենը և ամենի մեջ։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում