ԱՄՈՎՍ 5:18-27

ԱՄՈՎՍ 5:18-27 ՆՎԱԱ

Վա՜յ ձեզ, որ Տիրոջ օրն եք ցանկանում, ձեզ ի՞նչ պետք է Տիրոջ օրը. այն խավար է և ոչ թե լույս։ Ինչպես որ երբ մարդ փախչի առյուծի բերանից, և արջը հանդիպի նրան, կամ տուն մտնի և ձեռքը պատին հենի, և օձը կծի նրան. ահա Տիրոջ օրը մութ չէ՞ և ոչ թե լույս, ու խավար, և ոչ մի լույսի նշույլ նրանում։ «Ես ատում եմ, մերժում եմ ձեր տոները, և ձեր հանդեսները հաճելի չեն ինձ։ Թեկուզ ինձ ողջակեզներ մատուցեք և ձեր հացի ընծաներն էլ, ես դրանք չեմ ընդունի և ձեր պարարտ անասունների խաղաղության զոհերին չեմ նայի։ Քո երգերի աղմուկը հեռացրո՛ւ ինձանից. թող չլսեմ քո տավիղների մեղեդին։ Բայց թող իրավունքը հորդի ջրերի պես, և արդարությունը՝ վարար գետի պես։ Մի՞թե ինձ զոհեր և հացի ընծաներ էիք մատուցում քառասուն տարի անապատում, ո՛վ Իսրայելի տուն։ Դուք կրեցիք Սիքքութի՝ ձեր թագավորի, և Քիյյունի՝ ձեր Աստծու կուռքերը, որ շինել էիք ձեզ համար, ուստի ես ձեզ գերի քշել պիտի տամ Դամասկոսից այն կողմ»,- ասում է Տերը, որի անունը Զորքերի Աստված է։