Խոսքերն Ամովսի, որ Թեկուեի հովիվներից էր, որ նա տեսավ Իսրայելի մասին Ոզիա թագավորի օրերին և Իսրայելի թագավոր Հովասի որդի Հերոբովամի օրերին, երկրաշարժից երկու տարի առաջ։ Եվ ասաց. «Տերը մռնչում է Սիոնից և Երուսաղեմից տալիս իր ձայնը, և հովիվների արոտները պիտի սգան, և Կարմեղոսի գագաթը պիտի չորանա»։ Տերն այսպես է ասում. «Դամասկոսի երեք օրինազանցությունների համար ու չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք երկաթե կռաններով կալսեցին Գաղաադին։ Այլ կրակ պիտի գցեմ Ազայելի տան վրա, որ լափի Բենադադի պալատները։ Եվ պիտի կոտրեմ Դամասկոսի դռների նիգը և բնակչին պիտի բնաջնջեմ Ավենի հովտից և իշխանական ցուպը բռնողին՝ Բեթ-Եդեմից, և արամեացի ժողովուրդը գերի պիտի գնա Կիր»,- ասում է Տերը։
Կարդալ ԱՄՈՎՍ 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԱՄՈՎՍ 1:1-5
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր