Երբ Փեստոսը նահանգ եկավ, երեք օր հետո Կեսարիայից Երուսաղեմ բարձրացավ։ Քահանայապետներն ու հրեաների գլխավորները Պողոսի մասին զեկուցեցին նրան և խնդրում էին, որ շնորհ անի և Պողոսին Երուսաղեմ կանչի, որովհետև դարան էին պատրաստել՝ ճանապարհին նրան սպանելու համար։ Սակայն Փեստոսը պատասխանեց, որ Պողոսը Կեսարիայում պիտի պահվի, և ինքն էլ շուտով այնտեղ է գնալու։ «Ձեզանից ովքեր կարող են,- ասաց,- թող ինձ հետ իջնեն, ու եթե այդ մարդու վրա որևէ հանցանք կա, թող ամբաստանեն նրան»։ Եվ ութ կամ տասն օրից ոչ ավելի այնտեղ մնալով՝ Կեսարիա իջավ։ Հաջորդ օրն ատյան նստեց ու հրամայեց Պողոսին բերել։ Երբ նա եկավ, Երուսաղեմից իջած հրեաները նրա շուրջը հավաքվեցին և Պողոսի դեմ բազում մեղադրանքներ բերեցին, որոնք չէին կարողանում ապացուցել, որովհետև նա պատասխանում էր. «Ո՛չ հրեաների օրենքի, ո՛չ տաճարի, ո՛չ էլ կայսրի դեմ որևէ մեղք չեմ գործել»։ Բայց Փեստոսը, ցանկանալով հրեաներին շնորհ անել, Պողոսին ասաց. «Ուզո՞ւմ ես Երուսաղեմ բարձրանալ և այդ բաների համար իմ առաջ այնտեղ դատվել»։ Պողոսն ասաց. «Ես կանգնած եմ կայսեր ատյանի առաջ, որտեղ պետք է դատվեմ։ Հրեաներին ոչ մի անիրավություն չեմ արել, և ինքդ էլ քաջ գիտես։ Եթե մեղավոր եմ և մահվան արժանի բան եմ կատարել, մեռնելուց չեմ խուսափում։ Իսկ եթե ոչինչ չկա, որի համար սրանք ամբաստանում են ինձ, ոչ ոք ինձ չի կարող դրանց հանձնել։ Կայսրին եմ դիմում»։ Այդժամ Փեստոսը խորհրդի հետ խոսելուց հետո պատասխանեց. «Կայսրին դիմեցիր, կայսրի մոտ էլ կգնաս»։
Կարդալ Գործք Առաքելոց 25
Կիսվել
Համեմատել տարբերակները: Գործք Առաքելոց 25:1-12
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր