Աստված Պողոսի ձեռքով ոչ պակաս զորավոր գործեր էր անում։ Մինչև իսկ նրա մարմնի վրայից թաշկինակներ ու գլխաշորեր էին տանում՝ հիվանդների վրա դնելու, և ախտերը նրանցից հեռանում էին, ու չար ոգիները դուրս էին գալիս։ Շրջիկ հրեաներից ոմանք էլ, որ երդվեցնողներ էին, փորձեցին չար ոգիներ ունեցողների վրա Տեր Հիսուսի անունը կանչել՝ ասելով. «Երդվեցնում եմ ձեզ այն Հիսուսով, որին Պողոսն է քարոզում»։ Այս անում էին ոմն հրեա քահանայապետ Սկևայի յոթ որդիները։ Բայց չար ոգին պատասխանեց ու ասաց. «Հիսուսին գիտեմ և Պողոսին ճանաչում եմ, իսկ դո՞ւք ով եք»։ Եվ այն մարդը, որի մեջ չար ոգի կար, նրանց վրա հարձակվելով և երկուսին էլ բռնելով, այնպիսի ուժ ցուցաբերեց նրանց նկատմամբ, որ այդ տնից մերկ ու վիրավոր փախան։ Այս բանը հայտնի դարձավ Եփեսոսում բնակվող բոլոր հրեաներին և հեթանոսներին։ Նրանց բոլորի մեջ ահ ընկավ. և Տեր Հիսուսի անունը փառավորվում էր։ Հավատացյալներից շատերը գալիս խոստովանում էին և պատմում իրենց գործերի մասին։ Կախարդությամբ զբաղվողներից շատերը բերում էին գրքերը, բոլորի առաջ այրում։ Հաշվեցին դրանց արժեքն ու տեսան, որ հիսուն հազար արծաթի էր։ Եվ այսպես Տիրոջ զորությամբ խոսքը տարածվում էր ու հզորանում։ Երբ սա կատարվեց, Պողոսը մտադրվեց գնալ Երուսաղեմ՝ Մակեդոնիայով և Աքայիայով անցնելով։ Նա ասում էր. «Իմ այնտեղ գնալուց հետո ես պետք է Հռոմն էլ տեսնեմ»։ Իրեն ծառայողներից երկուսին՝ Տիմոթեոսին ու Երաստոսին, ուղարկեց Մակեդոնիա, իսկ ինքը միառժամանակ մնաց Ասիայում։
Կարդալ Գործք Առաքելոց 19
Կիսվել
Համեմատել տարբերակները: Գործք Առաքելոց 19:11-22
7 օր
Սիրելի՛ բարեկամ, իսկ քո կյանքում հաճա՞խ են լինում վախի դրսևորումներ։ Դրանք, անշուշտ, շատ բազմազան կարող են լինել։ Ոմանք վախենում են միայնությունից, ոմանք հիվանդությունից, ոմանք մահից, ոմանք իրենց իսկ մտքերից․․․նմանատիպ վախերը փորձում են կառավարել մեր կյանքը՝ ազդելով որոշումներ մեր կայացնելու վճռականության վրա։ Ցանկացած վախից ազատագրում կա, աստվածաշնչյան ճշմարտությունը իր մեջ մի կարևոր հուշում է պարունակում․․․
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր