Գործք Առաքելոց 14:1-7

Գործք Առաքելոց 14:1-7 ՆՎԱԱ

Իկոնիոնում նրանք նույնպես միասին էին մտնում հրեաների ժողովարան և խոսում այնպես, որ հրեաների և հույների մի մեծ բազմություն հավատաց։ Բայց չհավատացող հրեաները հեթանոսների մտքերը գրգռեցին ու նրանց հոգիները եղբայրների դեմ չարացրին։ Նրանք բավական ժամանակ մնացին այնտեղ՝ համարձակ խոսելով Տիրոջ մասին, որ հաստատում էր իր փրկարար շնորհը՝ նրանց ձեռքով նշաններ ու հրաշքներ կատարելով։ Եվ քաղաքի բնակիչների մեջ երկպառակություն առաջացավ. ոմանք հրեաների կողմն էին, ոմանք՝ առաքյալների։ Երբ հեթանոսներն ու հրեաներն իրենց իշխանավորների հետ նրանց չարչարելու և քարկոծելու դիմեցին, նրանք, տեղեկացվելով, փախան լիկայոնացիների Լյուստրա և Դերբե քաղաքներն ու շրջակա գավառը։ Եվ այնտեղ ավետարանում էին։